Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայրենի ելևէջներ». ստեղծագործում է անմահացած հերոսի 9-ամյա որդին

01:30, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Հայրենի ելևէջներ». ստեղծագործում է անմահացած հերոսի 9-ամյա որդին

Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Ջոտտոյի արվեստանոց թանգարանում (մարտի 2-ին ժամը 16:00-ին) կբացվի «Հայրենի ելևէջներ» խորագրով ցուցահանդես: Այն նվիրված է արցախյան 2-րդ պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:
     Ցուցահանդեսին կներկայացվեն զոհված լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանի որդու՝ Րաֆֆի Մաթևոսյանի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 10-ը:
     Րաֆֆի Աշոտի Մաթևոսյանը 9 տարեկան է: Տաղանդավոր զավակի հայրը` լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանը պատերազմի լուրն առնելուն պես մեկնել է ռազմաճակատ, մեկ ամիս շարունակ քաջաբար մարտնչել ռազմաճակատի ամենաթեժ հատվածներում, փրկելով բազմաթիվ մարդկային կյանքեր և հոկտեմբերի 28-ին Արցախի Կարմիր շուկա կոչվող համայնքի տարածքում անմահացել է` դառնալով հավերժի ճամփորդ:

3497 | 0
Facebook