Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 1264 և մահվան 35 նոր դեպք

11:10, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 1264 և մահվան 35 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Դեկտեմբերի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 137231 դեպք, որոնցից 111795-ը` առողջացած, 2228-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 515992 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3375 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1264 նոր դեպք: Ունենք 1430 առողջացած և 35 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 567 է»:

3689 | 0
Facebook