Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանը, Արծրուն Հովհաննիսյանն ու Արայիկ Հարությունյանը կեղծել են պատերազմի ընթացքը». Փոստանջյան

14:45, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.
«Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանը, Արծրուն Հովհաննիսյանն ու Արայիկ Հարությունյանը կեղծել են պատերազմի ընթացքը». Փոստանջյան

«Պարզվում է` Գյանջայի օդանավակայանի հօդս ցնդելը նույնպես կեղծիք է եղել. պատկերացրեք` Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանը, Արծրուն Հովհաննիսյանն ու Արայիկ Հարությունյանն ինչպես են համատեղ կեղծել պատերազմի ընթացքը: Իրենք էստեղ են կեղծել, ադրբեջանցիներն` էնտեղ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով` շատ հարցեր կան, որոնք պատասխանների են սպասում. «Նիկոլ Փաշինյա՛ն, ինչո՞ւ հրաման չես տվել թշնամու տարածքում դիվերսիոն գործողություններ իրականացնելու վերաբերյալ. ՀՀ-ն ու ԱՀ-ն թշնամու տարածքում ոչ մի գործողություն չեն իրականացրել»,- ասաց նախկին պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանի մամուլի ասուլիսը
20353 | 1
Facebook