Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

22:20, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների գործընթացին, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Մանրամասն անդրադարձ է կատարվել զոհված, անհայտ կորած, վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովման ու հոգեբանական աջակցության խնդիրներին, ընտանիքների անդամներին վերջին զարգացումների մասին օպերատիվ կերպով համապարփակ տեղեկատվության տրամադրման հարցերին:

Քննարկվել է նաև զոհվածների դիերի նույնականացման գործընթացի արագացման խնդիրը:

Փոխվարչապետի կողմից գերատեսչությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ առկա խնդիրները հնարավորինս կարճ ժամկետներում լուծելու ուղղությամբ:

Հանրությանը պարբերաբար կներկայացվի նաև տեղեկատվություն գերեվարված անձանց վերադարձի ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերի վերաբերյալ:

| | |
2195 | 0
Facebook
COMMENT.am