Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզում ուսուցչի գլխատումը Մակրոնը համարել է «իսլամական ահաբեկչական հարձակում»

02:00, շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ.
Փարիզում ուսուցչի գլխատումը Մակրոնը համարել է «իսլամական ահաբեկչական հարձակում»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձանում գլխատված ուսուցիչը դարձել է ահաբեկչական ակտի զոհ: Տեղի ունեցածն «իսլամական ահաբեկչական հարձակում է եղել», հայտարարել է նախագահը: Ըստ նրա, տղամարդն սպանվել է, քանի որ «դասավանդում էր խոսքի ազատություն»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարիզի մոտակայքում՝ Վալ-դ’Ուազում, անհայտ անձը գլխատել է պատմական գիտությունների պրոֆեսոր Սեմյուել Պ-ին: Ոստիկանությունը սպանել է 18-ամյա ահաբեկչին, ով սպանութան պահին գոռալիս է եղել «Ալլահ աքբար»: Սպանության պատճառը եղել է այն, որ դասախոսը խոսքի ազատության թեման դասավանդելու ժամանակ ցուցադրել է Charlie Hebdo ամսագրում պատկերված՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը: Ըստ որոշ աղբյուրների՝ չարագործը ծնվել է Մոսկվայում, ազգությամբ չեչեն է:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Դարմանինն այս կապակցությամբ դադարեցրել է իր այցը Մարոկկո և վերադարձել հայրենիք:

23186 | 0
Facebook