Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աղաջանյանը՝ վարչապետի ինքնաթիռի դիզայնի համար 250000 դոլար ծախսելու մասին

22:30, հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ.
Աղաջանյանը՝ վարչապետի ինքնաթիռի դիզայնի համար 250000 դոլար ծախսելու մասին

Մամուլում լուր տարածվեց, որ վարչապետի թիվ մեկ օդանավը ներկելու համար բավականին մեծ գումար է ծախսվել, դա այդպես է՞, եթե այդ թիվը չի համապատասխանում իրականությանը, ապա ինչքա՞ն է ծախսվել, ՔՊ նիստից հետո անդրադառնալով վարչապետի ինքնաթիռի նոր դիզայնի համար ծախսված գումարին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հարց ուղղեցին լրագրողները:

«Ոչ, այդ թիվը չի համապատասխանում իրականությանը: Ցավոք, այդ թիվը ես չեմ կարող բարձրաձայնել՝ հաշվի առնելով, որ գաղտնիության չափանիշներ կան, որոնց շրջանակներում է նաև վարչապետին սպասարկող ինքնաթիռը: Այն ծախսերը, որը որ ներկայացված է՝ բացարձակ սուտ է»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ հատուկ հանձնարարել է՝ հերքման պահանջ ներկայացնել տվյալ լրատվամիջոցին:

Տեսանյութը՝ Factor am-ի
5253 | 2
Facebook