Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում». Արթուր Վանեցյան

20:35, երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
«Ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում». Արթուր Վանեցյան

«Այդ հայտարարության հետ կապված դուք գիտեք, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ և այդ գործի շրջանակներում իրականացվում է նախաքննություն: Ելնելով այդ հանգամանքից՝ և նախաքննության գաղտնիքը չբացահայտելու և չխախտելու նպատակով, ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ այս գործի հետ կապված»,- դուրս գալով ՀՔԾ-ից՝ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով լրագրողի հետևյալ հարցին, թե արդյոք հանդիպե՞լ է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ և առաջարկ եղե՞լ է իր կողմից:

Դիտարկմանը՝ այսինքն Դուք չե՞ք հերքում, Վանեցյանն արձագանքեց. «Ես ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում»:

Հարցին՝ Դուք տևական ժամանակ ԱԱԾ տնօրեն եք եղել, այս ընթացքում հանգամանքներ կան, որոնք ենթադրություն են տալիս, որ պետք է Մինասյանը պատասխանատվության ենթարկվի, վերջինը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ, որ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չեմ հրապարակելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

7434 | 2
Facebook