Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վանեցյանն ասաց՝ մենք առաջարկ ունենք քեզ համար». Միքայել Մինասյանը՝ Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին

21:40, շաբաթ, 02 մայիսի, 2020 թ.
«Վանեցյանն ասաց՝ մենք առաջարկ ունենք քեզ համար». Միքայել Մինասյանը՝ Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ մանրամասներ է ներկայացրել իր և ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպումից:

«Ես հանդիպել եմ Վանեցյանի հետ իր նախաձեռնությամբ՝ 2019-ի փետրվարին Հռոմում: Հայտնեց, որ ուզում է ինձ հետ հանդիպել, հարցրի՝ ինչի՞ համար, ասաց՝ Նիկոլ Փաշինյանը մեսիջ ունի քեզ: Ասաց, որ մենք ունենք առաջարկ. դու մուծում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք՝ որ հիմնադրամին, և դրանից հետո դու Հայաստան երբեք չես գալիս, բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն ձևով առնչվում են քեզ հետ, լսում են քո խոսքը, դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել երջանիկ, և պայմանավորվելուց հետո քրեական բոլոր գործընթացները, հետապնդումները միանգամից դադարեցվում են (խոսքը հորս, ընկերներիս մասին է) և մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ: Ես չեմ ընդունել նրանց այդ առաջարկը»,- հայտնել է Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

19085 | 0
Facebook