Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Քան վատ երաշխավորը, քան նույնիսկ վատից մի քիչ լավ երաշխավորը, քան նույնիսկ լավից մի քիչ վատ երաշխավորը, քան նույնիսկ լավ երաշխավորը». Փաշինյան

00:06, հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
«Քան վատ երաշխավորը, քան նույնիսկ վատից մի քիչ լավ երաշխավորը, քան նույնիսկ լավից մի քիչ վատ երաշխավորը, քան նույնիսկ լավ երաշխավորը». Փաշինյան

Եթե մեզ ուզում են վերացնել, ուրեմն մենք պետք է կառավարենք մեզ վերացնելու էդ ցանկությունը, հարաբերվենք էդ ցանկության հետ, հասկանանք՝ կարո՞ղ ենք փոխել այդ ցանկությունը, հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվի նկրտումներին։
     «Դա հնարավոր է կարգավորել լեգիտիմությամբ, լե-գի-տի-մութ-յամբ: 20 և ավելի տարի ՀՀ-ում կռիվ տվինք լեգիտիմության կարևոր լինելու մասին, այդ հարցն արդեն լուծել ենք, և մեր արտաքին հարաբերություններում լեգիտիմությունը պետք է վերցնենք բազա»։

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը` լեգիտիմությունը չունի երաշխավոր, ֆորպոստը ունի, Փաշինյանը պատասխանեց.

-Ես ձեզ երաշխավորում եմ, որ լիգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր ա, քան վատ երաշխավորը: Ես երաշխավորում եմ, որ հարևանների հետ հարաբերություններ կարգավորելու լեգիտիմության բանաձևը շատ ավելի լավ և շատ ավելի ուժեղ երաշխավոր ա, քան վատ երաշխավորը, քան նույնիսկ վատից մի քիչ լավ երաշխավորը, քան նույնիսկ լավից մի քիչ վատ երաշխավորը, քան նույնիսկ լավ երաշխավորը: Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր ա, քան նույնիսկ լավ երաշխավորը:

-Ինչի՞ հաշվին:

-Քո սուբյեկտայնության հաշվին:

1731 | 0
Facebook