Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#COVID_19. աշխարհում վարակվածների թիվը

10:15, երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ.
#COVID_19. աշխարհում վարակվածների թիվը

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 4․628 մլն դեպք, մահացել է 312 հազար մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 4․8 մլն-ը, մահացել է 318.1 հազար մարդ, գրում է РБК-ն։
     Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները` 1.5 մլն մարդ: Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ (290 հազար), Մեծ Բրիտանիան՝ 3-րդ տեղում է (255 հազար), Բրազիլիան՝ 4-րդ (247 հազար), Իսպանիան՝ 5-րդ (231 հազար)։

6262 | 0
Facebook