Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#ЮКОС-ի գործով Նիդերլանդներում առգրավել են ռուսական հայտնի օղիների ակտիվները

17:45, երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ.
#ЮКОС-ի գործով Նիդերլանդներում առգրավել են ռուսական հայտնի օղիների ակտիվները

Նիդերլանդների դատարանը, «ЮКОС-ի գործով» 57 միլիարդ դոլար վնասի հատուցման դատական գործընթացներից մեկով, առգրավել է ռուսական երկու հայտնի օղիների ապրանքանիշերի ակտիվները։ Խոսքը Stolichnaya և Moskovskaya ապրանքանիշերի մասին է, որոնք պատկանում են Ռուսաստանի Դաշնության «Союзплодоимпорт» ընկերությանը: Այս մասին հայտնել է GML հոլդինգի ներկայացուցչ Ջոնաթան Հիլը:
     Այս ապրանքանիշերը կարող են վաճառվել աճուրդում սեպտեմբերին, իսկ հասույթը կփոխանցվի ЮКОС-ի նախկին բաժնետերերին՝ 50 միլիարդ դոլար փոխհատուցումը մարելու համար, նշել է Հիլը:
     «Քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունն անտեսում է միջազգային դատարանների որոշումները, մենք օրենքով սահմանված կարգով բռնագրավելու ենք Ռուսաստանի պետական գույքը: Նիդերլանդներում ապրանքային նշանների ակտիվների առգրավվումը միայն սկիզբն է»,-հայտարարել է ЮКОС-ի նախկին բաժնետերերից մեկը` Թիմ Օսբորնը:
     Հիշեցնենք՝ Նիդերլանդների դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել էր նավթային ЮКОС ընկերության բաժնետերերին փոխանցել 57 միլիարդ դոլար:
     Փետրվարի 18-ին Հաագայի վերաքննիչ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել էր վճարել 50 միլիարդ դոլար: Փոխհատուցվող գումարը դարձել է 57 միլիարդ՝ լրացուցիչ տուգանքների պատճառով։

10841 | 0
Facebook