Աշխարհում այժմ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,6 միլիոն մարդ: Համավարակը գրավել է 188 երկիր, այս մասին տեղեկացնում է ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանը:
Այս պահի դրությամբ վարակը հաստատվել է 4635786 մարդու մոտ: Մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 90,3 հազարով:
Մինչ այժմ կորոնավիրուսից մահացել է 311 հազար մարդ, առողջացել է ավելի քան 1,69 միլիոն մարդ:
SARS-CoV-2-ից ամենաշատ տուժած երկրներն են ԱՄՆ-ը (1,46 միլիոն վարակակիր) և Ռուսաստանը (272 հազար): Երրորդ տեղում է Մեծ Բրիտանիան (241,4 հազար), չորրորդում՝ Բրազիլիան (233,5 հազար), հնգյակը սահմանափակում է Իսպանիան (230,6 հազար):
Ամենաշատ զոհերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 88754 մարդ: