Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը մտադիր է պատժամիջոցներ կիրառել #Apple-ի և #Cisco-ի նկատմամբ

20:25, շաբաթ, 16 մայիսի, 2020 թ.
Չինաստանը մտադիր է պատժամիջոցներ կիրառել #Apple-ի և #Cisco-ի նկատմամբ

Չինաստանը պատրաստվում է փոխադարձ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ սահմանափակումներ կիրառել ամերիկյան այնպիսի ընկերությունների նկատմամբ, ինչպիսիք են Apple-ը, Qualcomm-ը և Cisco-ն՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Huawei-ի նկատմամբ սահմանափակիչ քայլերի, հայտնում է Global Times-ը՝ վկայակոչելով Չինաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին:

Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ փոփոխություններ է կատարում և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներ է կիրառում Huawei-ի և նրա հետ կապված ընկերությունների նկատմամբ, որոնք սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանն ու միջազգային կայունությանը։ Չինական միջոցառումները ներառում են ամերիկյան մի շարք ընկերություններին «անվստահելի ձեռնարկությունների» ցանկում ներառելուն, ներառյալ Boeing-ի ձեռք բերման դադարեցումը։

10383 | 0
Facebook