Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոնգրեսը Չինաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ է ներկայացրել

23:10, չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ.
Կոնգրեսը Չինաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ է ներկայացրել

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատ է ներկայացրել COVID-19-ի համար պատասխանատվության օրինագիծ, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլ կտա պատժամիջոցներ կիրառել Չինաստանի նկատմամբ, եթե երկիրը լիարժեք զեկույց չներկայացնի կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ, գրում է Интерфакс-ը։ «Ես վստահ եմ, որ եթե չլիներ Չինաստանի Կոմունիստական կուսակցության խաբեությունը, ապա ԱՄՆ-ում համավարակ չէր լինի: Չինաստանը հրաժարվում է միջազգային հանրությանը թույլ տալ Ուհանի լաբորատորիայում հետաքննություն անցկացնել: Նրանք հրաժարվում են մասնագետներին թույլ տալ ուսումնասիրել, թե ինչպես է տարածվել համավարակը: Ըստ ինձ՝ Չինաստանը երբեք չի համագործակցի լուրջ հետաքննության հետ, քանի դեռ ստիպված չէ դա անել: Այս կոշտ օրինագիծը պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի նկատմամբ, քանի դեռ երկիրը չի համագործակցում»,- ասել է սենատորը:

Փաստաթղթի համաձայն, Թրամփը 60 օրվա ընթացքում պետք է հաստատի Կոնգրեսին, որ Չինաստանը լիարժեք զեկույց է տրամադրել ԱՄՆ-ին, նրա դաշնակիցներին կամ ՄԱԿ-ի սուբյեկտների կողմից իրականացված ցանկացած հետազոտության վերաբերյալ։

Բացի այդ, Գրեհեմը պահանջում է, որպեսզի Չինաստանի իշխանությունները փակեն ծովամթերքների բոլոր շուկաները և ազատ արձակեն Հոնկոնգում ձերբակալված ակտիվիստներին՝ համաճարակի տարածումից ի վեր:

9379 | 0
Facebook