Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաստանի ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում

12:20, երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.
Վրաստանի ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում

Այսօր Թբիլիսիում խորհրդարանի լիագումար նիստին զուգահեռ ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում: Ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել են խորհրդարանի մուտքերի մոտ և «ամոթի միջանցք» են կազմել իշխող կուսակցության պատգամավորների համար:

Այս անգամ ցուցարարները բողոքում են գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի ընտրությունը, որը ըստ ընդդիմության, Բիձինա Իվանիշվիլիի «խամաճիկն» է և անելու է այն, ինչ ասի Իվանիշվիլին:

Հիշեցնենք, այսօր խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում զեկույցով է հանդես գալու խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, ապա օրենսդիրները լսելու են գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեին: Այս շաբաթվա լիագումար նիստին խորհրդարանը կընտրի Վրաստանի գլխավոր դատախազին:

3061 | 0
Facebook