«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանն Ալիևի հետ հարցազրույցի հենց սկզբում հնարավորություն ստացավ Իրանին Ալիևի դեմ հանելու, բայց չարեց:
Նա պիտի նշեր, որ Ղարաբաղի խանությունը երբեք անկախ ադրբեջանական պետություն չի եղել, այլ եղել է վարչական միավոր Իրանի՝ այդ ժամանակվա Պարսկաստանի մաս, և Ռուսաստանի կայսրությանն է անցել ռուս-պարսկական Գյուլիստանի պայմանագրով 1813թ.: Ի դեպ, այդ պայմանագրում չկա ոչ մի հիշատակում ո՛չ ադրբեջանցիների և ո՛չ էլ Ադրբեջանի մասին:
Ալիևի հիշատակած Իբրահիմ խանը 1805թ. պարզապես ռուս զորավար Ցիցիանովին իր հպատակությունն էր հայտնել»: