Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հնարավոր է պետությունը պայմաններ թելադրի». ՏՄՊՊՀ նախագահ

15:05, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
«Հնարավոր է պետությունը պայմաններ թելադրի». ՏՄՊՊՀ նախագահ

Ինչպես հայտնի է, «Յուքոմ» ՓԲԸ-ն նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ «Բիլայն») 100% բաժնետոմսերը: ՏՄՊՊՀ-ն դեռևս որոշում չի կայացրել: Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողները հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեցին՝ «իշխանությունները հաշվի առնո՞ւմ են այն հանգամանքը, որ «Յուքոմի» բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ, կոռուպցիոն գործով անցնող Գագիկ Խաչատրյանին»:

«Չգիտեմ՝ իշխանություններն ինչ ունեն օրակարգում ու ինչով են անհանգստացած, մենք ինքնավար մարմին ենք, գործում ենք բոլորից անկախ: Մենք չենք կարող ունենալ որևէ անհանգստություն որևէ ֆիզիկական անձի գործունեության հետ կապված»,- արձագանքեց Գեղամ Գևորգյանը:

Վերջինի խոսքով, եթե նկատեն, որ բջջային օպերատորների միացման հետևանքով շուկայում տնտեսական մրցակցության առումով խնդիրներ են առաջանում, ապա հնարավոր է նաև լինի պայմանով գործարք, այսինքն՝ պետությունը որոշ պայմաններ թելադրի գործարքի հետ կապված:

| | |
2877 | 0
Facebook