Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եկատերինբուրգից Երևան թռչող ինքնաթիռը հետ է վերադարձել

11:50, ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.
Եկատերինբուրգից Երևան թռչող ինքնաթիռը հետ է վերադարձել

ՌԴ ՔԿ տրանսպորտի Ուրալի քննչական վարչությունը հայտնել է, որ պատշաճ կերպով ուսումնասիրություն կանցկացնի Կոլցովոյի օդանավակայանում (Եկատերինբուրգ) տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այսօր առավոտյան` տեղական ժամանակով ժամը 7։35-ին, Airbus А320-ը մեկնել է օդանավակայանից, բայց մոտ մեկ ժամ հետո ստիպված է եղել վերադառնալ։ Ինքնաթիռում եղել է 65 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ։ Եկատերինբուրգից Երևան թռչող ինքնաթիռը վերադարձել է՝ շասսի անսարքության ազդանշանի միացման պատճառով։ Ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է РБК-ն։

6744 | 0
Facebook