Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

5G տեխնոլոգիան զգալիորեն կավելացնի DDoS հարձակումների քանակը

14:15, կիրակի, 01 դեկտեմբերի, 2019 թ.
5G տեխնոլոգիան զգալիորեն կավելացնի DDoS հարձակումների քանակը

Հինգերորդ սերնդի բջջային կապը կամ 5G տեխնոլոգիան զգալիորեն կավելացնի DDoS հարձակումների քանակը, որոնց հետ պրովայդերները բախվում են վերջին տարիներին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Hi-Tech Crime Trends-ի զեկույցին: Ընկերությունը հայտնում է, որ միացված սարքերի մեծ քանակի և լայն թողունակության պատճառով զգալիորեն կավելանա DDoS հարձակումների հաճախականությունը:
     Նշվում է նաև, որ 5G-ի կառուցվածքի առանձնահատկությունները՝ (ի տարբերություն 1/2/3 /4G սերնդի կապի) գերհզոր արագությունը, նոր տեխնոլոգիաների այլ առավելություններն ավելի մեծ չափով իրականացվում են ոչ թե սարքավորումների, այլ համակարգչային ծրագրերի շնորհիվ: Սա նշանակում է, որ սերվերային և ծրագրային լուծումներին ուղղված բոլոր սպառնալիքներն ակտուալ են դառնում 5G օպերատորների համար:

| | |
1695 | 0
Facebook