Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուկերբերգը թվարկել է այն երկրները, որոնք փորձում են ազդել ԱՄՆ ընտրությունների վրա

15:35, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
Ցուկերբերգը թվարկել է այն երկրները, որոնք փորձում են ազդել ԱՄՆ ընտրությունների վրա

Facebook սոցիալական կայքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը փորձում են միջամտել ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններին: Այս մասին նա հայտնել է հոկտեմբերի 21-ին՝ NBC News-ին տված հարցազրույցում:

Ըստ Ցուկերբերգի՝ սոցիալական ցանցը պատրաստ է դիմակայել 2020 թվականի ԱՄՆ ընտրությունների արտաքին միջամտության փորձերին։
     Նա նաև հավելել է, որ սոցիալական ցանցին նախկինում հաջողվել է կանխել միջամտությունները տարբեր երկրներում, այդ թվում Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեքսիկայում, Հնդկաստանում և Բրազիլիայում:

9313 | 0
Facebook