Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սպանվել է «Ապագա Սիրիա» կուսակցության գլխավոր քարտուղարը

18:35, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
Սպանվել է «Ապագա Սիրիա» կուսակցության գլխավոր քարտուղարը

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ապագա Սիրիա» կուսակցության գլխավոր քարտուղար, կանանց իրավունքներով զբաղվող քուրդ կին քաղաքական գործիչ Հավրին Ղալաֆը սպանվել է Քամիշլոյի ճանապարհին: Ըստ քրդական կողմի, կին քաղաքական գործիչին սպանել են թուրքական բանակի աջակցությունը վայելող սիրիական ռազմական խմբավորումները, կա նաև այլ կարծիք, որ նա սպանվել է ԻՊ-ի այն զինյալների կողմից, ովքեր այս օրերին փախել են բանտերից»:

33004 | 0
Facebook