Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Patriot համալիրներն ու 200 զինվորականներ կտեղափոխվեն Սաուդյան Արաբիա

20:05, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ.
Patriot համալիրներն ու 200 զինվորականներ կտեղափոխվեն Սաուդյան Արաբիա

Միացյալ Նահանգները Patriot հակաօդային հրթիռային համակարգերը կտեղափոխի Սաուդյան Արաբիա, և 200 զինվորական ծառայության կանցնեն Սաուդյան Արաբիայում, սեպտեմբերի 26-ին հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մարկ Էկսպերը։
     Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը նշել էր, որ Եմենի կողմից իրականացված հարձակումների ապացույցները բացակայում են: Ամերիկյան կողմը մեղադրում է Իրանին «համաշխարհային էներգիայի մատակարարի վրա աննախադեպ հարձակում իրականացնելու համար»: Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը և Սաուդյան Արաբիան նույնպես միջադեպերի համար պատասխանատու են համարում Թեհրանին, սակայն Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները:

11170 | 0
Facebook