Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում գետի վրա կառուցված կամուրջը փլվել է բացման հաջորդ օրը

00:15, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանում գետի վրա կառուցված կամուրջը փլվել է բացման հաջորդ օրը

ՌԴ Ուրալի երկրամասի Ֆիլկինո ավանի բնակիչները երկար տարիներ խնդրել են իշխանություններից՝ կամուրջ կառուցել համայնքի միջով անցնող գետի վրայով: Սակայն երկար տարիներ նրանց ասել են՝ գումար չկա: Նրանց ամառվա ամիսներին առաջարկել են կամուրջի փոխարեն նավակ՝ թիավարողով: Երբ տարիներ անց գյուղացիների խնդրանքները հասել են իրավապահներին, գումար ճարվել է, կամուրջը սկսել են կառուցել: Սակայն շինարարությունն այնքան հապճեպ է իրականացվել, որ մեկ շաբաթում կառուցված կամուրջը փլվել է բացման հաջորդ իսկ օրը:

Համայնքի ղեկավարը բացատրել է, թե կամուրջը քանդվել է, որովհետև գետի մակարդակը բարձրացել է, իսկ գետի հետ եկած գերանը ջարդուփշուր է արել կամուրջը: Նոր կամուրջը կարժենա 800 հազար ռուբլի: Հայտնի չէ, սակայն, կգտնվի՞ ՌԴ բյուջեում այդքան գումար՝ գյուղացիների անվտանգ ու հեշտ երթևեկն ապահովելու համար:

Ռուսաստանում գետի վրա կառուցված կամուրջը փլվել է բացման հաջորդ օրը
Ռուսաստանում գետի վրա կառուցված կամուրջը փլվել է բացման հաջորդ օրը
6310 | 0
Facebook