Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից մոտ 25 տոննա փոշի». Էդգար Ղազարյան

13:50, ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.
«Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից մոտ 25 տոննա փոշի». Էդգար Ղազարյան

Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը Ջերմուկում Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իր դիտարկումը: «Հանքն օբյեկտիվորեն կարա շահագործվի միայն ամառվա ամիսներին, որովհետև ձմեռը մետրով ձյուն ա լինելու: Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանալու ա մոտ 25 տոննա փոշի ու հնարավոր չի, որ փոշին չանդրադառնա քաղաքի վրա: Էլ չեմ ասում հանքաքարի տեղափոխում, ճանապարհներ, աղմուկ»,- ասաց Ղազարյանը: «Այլ հանքավայրերի համեմատ էս ըներության սոցիալական պատասխանատվության մասն ավելի ամուր ա, կառուցողական մոտեցում ունեն, բայց էս քաղաքը որպես կուրորտ ա ձևավորվել: Պարզ ա, որ ամերիկացիները, կանադացիները, անգլիացիներն ինվեստորների շահերը պաշտպանում են, բա էս էլ ա չէ՞ ինվեստիցիա»,- շարունակեց նա:

«Էս ամեն ինչի մեջ մի գործոն կարա լինի՝ ՀՀ հավասարակշռված շահը»,- արձագանքեց վարչապետը:

8148 | 1
Facebook