Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Ջունիոր Ագոգոն

17:10, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
Մահացել է Ջունիոր Ագոգոն

Այսօր՝ օգոստոսի 22-ին, Լոնդոնում մահացել է Գանայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ջունիոր Ագոգոն: Նա 40 տարեկան էր: Նշենք, որ վերջին տարիներին Ագոգոն պայքարում էր առողջությունը վերականգնելու համար։ Նա գլխուղեղի կաթված էր ստացել, ինչից հետո նրա առողջական վիճակը գնալով վատթարանում էր:

Հիշեցնենք, որ մարզական կարիերայի ընթացքում Ագոգոն հանդես է եկել անգլիական և ամերիկյան ակումբներում: Գանայի հավաքականի կազմում Ագոգոն հանդես է եկել 2006-2009 թվականների ընթացքում՝ մասնակցելով 27 հանդիպման և դառնալով 12 գոլի հեղինակ։

11788 | 0
Facebook