Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արման Թաթոյանը՝ 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութի վերաբերյալ

18:15, կիրակի, 19 մայիսի, 2019 թ.
Արման Թաթոյանը՝ 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ՝ 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցով: Պայմանավորվածությամբ՝ տեսանյութը կհեռացվի ամբողջությամբ: Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին համագործակցության համար:

Հ.Գ. Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին խնդրում եմ երեխաների վերաբերյալ հրապարակումներ անելիս մշտապես ղեկավարվել երեխայի շահերի առաջնահերթությամբ ու ցուցաբերել առավելագույն զգուշություն»։

6463 | 0
Facebook