Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր

19:25, հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ.
Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց 89 կգ քաշային տղամարդկանց պայքարը։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը։ Հակոբ Մկրտչյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Հակոբը, պոկելով 164 կգ և հրելով 207 կգ, երկամարտում գրանցեց 371 կգ արդյունք։ Նա պոկում վարժությունում 4-րդն էր, իսկ հրումում նվաճեց փոքր ոսկե մեդալ։

Դավիթը, պոկելով 165 կգ և հրելով 195 կգ, երկամարտի 360 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը։ Նա փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրումում 4-րդ էր։

Այս քաշային կարգում երկամարտի արծաթե մեդալ նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Դավիթաձեն՝ երկամարտի 370 կգ արդյունքով՝ 1 կգ զիջելով Հակոբ Մկրտչյանին։ Նա փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում և փոքր արծաթ՝ հրումում։

Հիշեցնենք, որ մինչ այս փոքր արծաթե մեդալ էր նվաճել 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը։

10134 | 2
Facebook