Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրաձգության Հայաստանի եռյակը երկրորդ մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում

19:40, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
Հրաձգության Հայաստանի եռյակը երկրորդ մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Մարտի16-ից 25-ը Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 13 հրաձիգ՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ։ Հայ հրաձիգներից այսօր պայքարի մեջ մտած վազող թիրախ ձևի խառը վազք վարժության մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են միաժամանակ երեք մարզուհիներ: Նրանք պայքարել են անհատական և թիմային պայքարում: Անհատական պայքարում Լիլիթ Մկրտչյանը, խոցելով 368 միավոր, գրավել է 4-րդ տեղը, Գոհար Հարությունյանը, խոցելով 364 միավոր, զբաղեցրել է 8-րդ տեղը և Արուսյակ Գրիգորյանը, խոցելով 362 միավոր, զբաղեցրել է 10-րդ տեղը։ Միասին հավաքելով 1089 միավոր վազող թիրախ ձևի խառը վազք վարժությանը Եվրոպայի առաջնության մեծահասակների պայքարում մեր եռյակը գրավել է 3-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալներ:

Զավեն Իգիթյանը, ով Եվրոպայի առաջնությանն ատրճանակ ձևի երիտասարդ տղաների պայքարում հավաքելով 572 միավոր 8-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչում բարձև արդյունք ցույց տալով բարելավել է իր դիրքերը. 198.4 միավորով գրավել է 4-րդ հորիզոնականը:

2347 | 0
Facebook