Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Վերաթաղումները շատ ընդունված պրակտիկա են աշխարհում». Հայկ Մարտիրոսյան

03:10, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
«Վերաթաղումները շատ ընդունված պրակտիկա են աշխարհում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո՛, Թումանյանն ապրել է նաև Թիֆլիսում և ստացվել է այնպես, որ թաղվել է հենց Թիֆլիսում: Ու թեև թեման չկա, չեն քննարկում ու անգամ որևէ մեկի մտքով չի էլ անցնում, բայց Ամենայն հայոց բանաստեղծը և ընդհանրապես բոլոր ժամանակների հայ խոշորագույն գրողը, հումանիստն ու հասարակական գործիչը պետք է թաղված լինի հայկական հողում: Վերաթաղումները շատ ընդունված պրակտիկա են աշխարհում: Թումանյանը հայերի ցուցակում առաջինը պետք է լիներ: Եվ ընդհանրապես. ի՞նչ ենք անում Թումանյանին ամեն հայի, ամեն հայ երեխայի սեփականությունը դարձնելու համար: Գրեթե ոչինչ: Թումանյանի մեծությունը գիտակցվում է, բայց չի պրոպագանդվում: Նրա անվան և ժառանգության շուրջ ո՛չ պետական և ո՛չ էլ հասարակական մակարդակով կրթական-մշակութային մեքենա չի կառուցվում: Անգամ հոբելյանը պատշաճ մակարդակով և մասշտաբով չի նշվում: Սա ոչ թե Թումանյանի, այլ մեր մասին է շատ բան ասում: Եվ դա լավ ասելիք չէ»:

| | |
4597 | 2
Facebook
COMMENT.am