Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա ակնհայտ ապակողմնորոշում է ուսուցչական հանրությանը». Դավիթ Գյուրջինյան

01:25, ուրբաթ, 25 հունվարի, 2019 թ.
«Սա ակնհայտ ապակողմնորոշում է ուսուցչական հանրությանը». Դավիթ Գյուրջինյան

ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամիսներ առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին առաջարկեցի հայոց լեզվի 9-րդ դասարանի ավարտական քննության հարցարանի նոր նմուշ, որը վերջերս պաշտոնապես ընդունվեց և հրապարակվեց ԳԹԿ-ի կայքում:
     Ենթադրում էի, որ շուտափույթ կգրվեն նաև ժողովածուներ («գործարար» մասնագետները այդպիսի հարուստ փորձ ունեն): Բայց սահմաններ կան, որոնք չպիտի խախտվեն:
     ԳԹԿ-ի աշխատակից Միրցա Հալաջյանն իր գրքույկի կազմի վրա ոչ ավել, ոչ պակաս գրել է «Ավարտական քննության թեստերի ժողովածու»: Սա ակնհայտ ապակողմնորոշում է ուսուցչական հանրությանը և հատկապես քննություն հանձնողներին: Հանուն քննության արդարության՝ ԳԹԿ-ի ղեկավարությունից պահանջում եմ հիշյալ մասնագետին արգելել զբաղվելու առաջիկա քննության հարցարանի կազմությամբ: Կրթության կարևոր բաղադրիչներից մեկը բարոյականությունն է»:

8526 | 0
Facebook