Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մռութներ ջան, վաղը նորմալ կգաք դասի». Նիկոլ Փաշինյան

15:30, չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
«Մռութներ ջան, վաղը նորմալ կգաք դասի». Նիկոլ Փաշինյան

«Այսօր երեկոյան Կոտայքի մարզպետն Աննա Բալյանին կնշանակի տնօրեն, որովհետև ուրիշ տարբերակ օրենքով չկա: Երեխեք ջան, մռութներ ջան, վաղվանից եկեք դասի, դպրոցի բնականոն գործունեությունը վաղվանից կվերականգնվի: Խնդրում եմ՝ որևէ մեկը փորձ չանի դպրոցի աշխատանքներն ապօրինի ձևով խոչընդոտել»,- Չարենցավանի թիվ 3 դպրոցում, խորհրդակցությունից հետո, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հավաքվածներին չգոհացրեց վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը:

Հիշեցնենք՝ 10 օրից ավելի դպրոցում դասադուլ է: Դասադուլի մասնակիցները պնդում են, որ չեն ուզում մրցույթում հաղթած Աննա Բալյանը նշանակվի տնօրեն: Ցանկանում են այդ պաշտոնին տեսնել նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանին:

14423 | 8
Facebook