«Ժամանակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ է, որ լուրջ փոփոխություններ են լինելու կառավարության կազմում։
Որոշ նախարարներ, այդ թվում՝ ներկայումս արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով ընտրություններին մասնակցում է «Մենք» դաշինքի ցուցակով, հրաժեշտ կտա նախարարի պաշտոնին։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարի պաշտոնում ներկայումս լրջորեն քննարկվում է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 53-րդ հորիզոնականում առաջադրված Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը»։
Մանրամասները՝ թերթի համարում: