Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանի թիմն այս գիշեր պետք է այդ քաղաքում քեֆ անի». Աշոտ Ասատրյան

01:05, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
«Փաշինյանի թիմն այս գիշեր պետք է այդ քաղաքում քեֆ անի». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե թեկուզ մեկ քաղաքում արդար ընտրությունների արդյունքում իշխանության ներկայացուցիչը պարտվել է, ապա դա այն եզրագիծն է, որին հասել է Հայաստանը ու Նիկոլ Փաշինյանը: Ապա արդեն գալիս է այն Հայաստանը, որին այդքան սպասել ենք:

Մեր ժողովուրդը սիրում է իշխանության ներկայացուցիչներին, սիրում է իշխանությանը, հատկապես այս շրջանում, երբ իշխանությունը մեծ վստահություն է վայելում, սակայն դա չի ազդում ու մարդիկ ընտրում են իրենց թեկնածուին:

Եթե որևէ քաղաքում իշխանության թեկնածուն այսօր արդար ընտրությունների արդյունքում պարտվեց, ապա Փաշինյանի թիմն այս գիշեր պետք է այդ քաղաքում քեֆ անի, քանի որ դա հեղափոխության հերթական ժառանգությունն է, որը ստանում են:

Շնորհավորում եմ բոլոր հաղթող թեկնածուներին, հույս ունեմ կարդարացնեք ձեզ տրված վստահությունը»:

26297 | 0
Facebook