Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվ ես հուսով եմ, որ նոր խորհրդարանը ձևավորելուց հետո, կվերանայվի պետական համակարգում այն նշանակված կադրերի հարցը, որոնք իրականում բանի պետք չեն և նրանց կփոխարինեն խելքը գլխին, տվյալ համակարգից գլուխ հանող սրտացավ մարդիկ։
Նոր Հայաստանում չպետք է պետական հանցագործությունները պարտակել և չպետք է հեղափոխությունը հանդուրժի նախկինում «նչառություն» գտած պետական հանցագործների բանդան։ Դա ոʹչ բռնություն է, ոʹչ էլ անհանդուրժողականություն։ Դա կլինի պատասխանատվություն և ուրիշ ոչինչ։
Պետական հանցագործներին պատժելը նոր իշխանության համար մեկ նպատակը պետք է լինի։ Ես կարծում եմ, որ ԱԺ-ն լուծարելուց հետո, նոր ԱԺ-ն ձևավորելուց, պետք է պետական հանցագործությունները բացահայտել (նոր դատական համակարգ ստեղծելով) և դրանց տերերին ու ճորտերին համապատասխան օրենքներով փակել։
Էլ չեմ ասում` բարոյական դաշտում ինչ մեծ անելիքներ կան, որոնցից շատերը դեռ մինչև հիմա բարոյական վնասներ են հասցրել ցանկացած մեկին, որը չի առաջնորդվել իրենց թելադրանքներով և այդ վնասների համար էլ են սուս մնացել, որովհետև դիմացը պահանջ դնող չկա, որ պետք է լինի։
Սրբագրել բոլոր կառույցները, աչք չփակել աչք հանողների և դրանց հովանավորների վրա»։