Մոսկվայում 31-ամյա Ռինաթ Ունաշևը կրակ է բացել Ռուսաստանի ՆԳՆ մոսկովյան գլխավոր վարչության դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության գնդի երկու ոստիկանի ուղղությամբ, ինչի հետևանքով նրանցից մեկը ոտքից վիրավորվել է: Ի պատասխան ոստիկանները կրակ են բացել, հարձակվողը վիրավորում է ստացել, իսկ քիչ առաջ մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Հարձակման դրդապատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում: Վիրավոր ոստիկանի կյանքին ոչինչ չի սպառնում: