«Կրթությունը պետք է հասանելի լինի ոչ թե քչերին, այլ բոլորին»։
Այս թեզը կարմիր թելով անցնում էր Փարիզում նախօրեին ավարտված Բոլոնյայի գործընթացին միացած երկրների նախարարական գագաթնաժողովում ելույթ ունեցողների խոսքում, ինչը նաև ամրագրված է վերջնական փաստաթղթում։
Հայաստանը խստագույնս հետևելու է այս կետին, քանի որ համոզված ենք, որ կրթության իրավունքը պետության կողմից պետք է պահպանվի և հարգվի։