Ազատ արձակված պատգամավորները Հանրապետության հրապարակում են, որն այս պահին լեփ-լեցուն է:
Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ կարճ ելույթով:
«Վերջին 24 ժամվա մեջ եղել եմ կատարյալ մեկուսացման մեջ, ինձ ժամանակ տվեք երկու ժամով մեկուսանալ, վերլուծել ինֆորմացիաները, լուծել կալանքի տակ գտնվող մեր մյուս ընկերների ազատման հարցն ու ժամը 18:30-ին էստեղ կհավաքվենք... Պարզ ա չէ՞, որ հաղթել ենք»,- դիմելով բազմամարդ հավաքի մասնակիցներին՝ ասաց Փաշինյանը:
Այդ խոսքերից հետո բազմությունը դիմելով նրա կնոջը բացականչեց «Առաջին տիկին»: