Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռազմական հեղաշրջման փորձ Սաուդյան Արաբիայում. թագավորը տարհանվել է (լրացված) (տեսանյութ)

01:20, կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Ռազմական հեղաշրջման փորձ Սաուդյան Արաբիայում. թագավորը տարհանվել է (լրացված) (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայում թագավորական պալատից ոչ հեռու կրակոցներ են հնչել, հաղորդում է BNL News-ի Twitter-յան էջը:

Իրավապաշտպան Ալի Ալ Ահմեդն այդ տեղեկությունը հաստատել է: Նրա խոսքով՝ պալատից տարհանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը:

Իրավապաշտպանը հայտնել է նաև, որ թագավորը տեղափոխվել է «Թագավոր Հալիդ» ռազմաբազա:

Հաղորդվում է նաև, որ հրաձգությունը շարունակվում է, դրա պատճառներն անհայտ են:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Էր Ռիադի թագավորական պալատի մոտ հրաձգության պատճառ է դարձել խաղալիք դրոնը, որը շատ մոտ է թռչել դարպասներին, հայտնում է Daily Mail-ը: Ռազմական հեղաշրջման փորձ չի կատարվել:

14869 | 0
Facebook