Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում տեղեկություններ է հայտնել այն մասին, որ իրենց երեկվա հայտարարությունից հետո, այն է՝ առավոտյան հավաքվել Հանրապետության հրապարակում, Կառավարությունը փոխել է այսօրվա նիստի ժամը: «Կառավարության նիստի ժամը 11:00-ից փոխվել ա 17:00»,- ասել է նա:
Ընդդիմադիրները պատրաստվում են մնալ այստեղ՝ շրջափակման մեջ պահելով գործադիրի շենքը՝ կասեցնել աշխատակցիների մոտքն ու խափանել աշխատանքը:
Այս պահին նրանք նախարարությունների 3-րդ մասնաշենքի տարածքում են: