Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Թեկնածուները 8-ն են՝
«Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության ղեկավար, գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Միացյալ Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունից առաջադրված Հուդրաթ Հասանգուլիևը, «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունից Արազ Ալիզդեն, «Վերածննդի ազգային շարժում»-ից Ֆարաջ Գուլիևը, «Նախաձեռնողների խմբից» Ռազի Նուրուլաևը, «Ժամանակակից Մուսավաթ»-ից Հաֆիզ Գաջիևը, ինքնառաջադրված Զահիդ Օրուջն ու «Ժողովրդավարական» կուսակցությունից Սարդար Մամեդովը:
Ադրբեջանական կայքերի մեկի հաղորդմամբ՝ ընտրությունների ընթացքին կհետևեն 894 միջազգային և 58175 տեղական դիտորդներ: