Մարտի 19-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Քննարկվել և հաստատվել է «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարելու և նիստի անցկացման կարգը սահմանելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագիծը: Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը կգումարվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 12:00-ին: