Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին 30 տարվա ազատազրկում է սպառնում, հաղորդում է Yonhap News-ը:
Նախկին նախագահի համար նման ժամկետի նշանակում է պահանջել երկրի գլխավոր դատախազը:
Պան Կըն Հեն մեղադրվում է կաշառակերության, իշխանության չարաշահման և պետական գաղտնիքի բացահայտման համար:
2017թ. սկզբին պարզվել է, որ Կըն Հեն ներգրավված է կոռուպցիոն խոշոր սկանդալում: Նա հրաժարական է տվել իմպիչմենթի արդյունքում: Իսկ նրա մտերիմ ընկերուհուն՝ Ցոյ Սուն Սիլին, դատական տևական գործընթացներից հետո դատապարտել են 20 տարվա ազատազրկման՝ տուգանելով 18 միլիարդ հարավկորեական վոնի չափով (մոտ 16,56 միլիոն դոլար):