2 պայթյուն է որոտացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում, որի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, հաղորդում է Al Jazeera-ն:
Հաղորդվում է, որ ականապատ 2 մեքենա է պայթել, մեկը՝ նախագահական նստավայրից ոչ հեռու, մյուսն էլ՝ հյուրանոցի մոտակայքում: Պայթյունների հետ կրակոցներ են լսվել:
Վիրավորում է ստացել 20 մարդ, նրանց հիվանդանոց են տեղափոխել:
Հայտնի է նաև, որ երկակի ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման հետ: Այն զինված պայքար է մղում Սոմալիի կենտրոնական կառավարության հետ և խոչընդոտում ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությանը: