Կոստա Ռիկոյի 57-ամյա բնակչուհի Սոնյա Լոպեզի որովայնից մեքսիկական հիվանդանոցում հեռացրել են չարորակ ուռուցք, որը կշռել է 34 կգ և ունեցել է մեկուկես մետր տրամագիծ: Ուռուցքը ձևավորվել է կնոջ ձվարաններում ու աստիճանաբար զբաղեցրել որովայնի խոռոչի 80%-ը՝ խանգարելով լյարդի ու աղիների աշխատանքին: Վիրաբույժ Պաբլո Սիբայան ասել է, որ ռեկորդների գրքում գրված է, որ ռեկորդային չափերի ուռուցքը կշռում է 30 կգ, իսկ այս ուռուցքը 4 կգ-ով ավելին է:
Կնոջը դեռ 8 տարի առաջ են նախազգուշացրել, որ ուռուցք ունի և պետք է այն վիրահատել, սակայն կինն անընդհատ հետաձգել է վիրահատությունն «անձնական պատճառներով»: «Ես կարծես նորից եմ ծնվել»,- վիրահատությունից հետո խոստովանել է կինը: