Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դավոսում Սորոսը Թրամփին մեղադրել է երկիրը «մաֆիոզ պետության» վերածելու փորձերի համար

10:40, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
Դավոսում Սորոսը Թրամփին մեղադրել է երկիրը «մաֆիոզ պետության» վերածելու փորձերի համար

Ամերիկացի հայտնի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է Associated Press-ը:

Մասնավորապես, նա Թրամփին մեղադրել է երկիրը «մաֆիոզ պետության» վերածելու փորձերի համար:

«Նախագահ Թրամփը փորձում է մաֆիոզ պետություն ստեղծել Միացյալ Նահանգներում, սակայն դա նրան չի հաջողվի, քանի որ Սահմանադրությունն, այլ ինստիտուտներն ու քաղաքացիական հանրությունը դա թույլ չեն տա»,- ասել է Սորոսը:

Նրա խոսքով՝ Թրամփի ծրագրերին խոչընդոտում է երկրի հիմնական գերատեսչությունների ուժը: Սորոսն, ընդ որում, մանրամասներ չի բացահայտել:

87-ամյա միլիարդատերը Թրամփի համար 2020թ. նախագահական ընտրություններում պարտություն է կանխատեսել՝ նրան անվանելով «ժամանակավոր երևույթ»:

Նշենք, որ Թրամփի նախագահության սկզբից Սորոսը միտք էր արտահայտել, որ ԱՄՆ նոր նախագահը կարող է բռնապետ դառնալ, քանի որ նրա բոլոր գաղափարները «մեկը մյուսին հակասում են»:

8529 | 1
Facebook