Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկ Վիեննայում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ պատմել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նոր հանդիպման մասին, որը կկայանա 2018թ. հունվարին:
Նրա խոսքով՝ կայանալիք հանդիպումը «ցույց կտա, թե որքանով է Հայաստանը շահագրգիռ կառուցողական բանակցությունների անցկացման հարցում»:
Նա նաև հիշեցրել է, որ Նալբանդյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ բանակցությունները տևել են 8 ժամ: «Մի կողմից, դա լավ է: Կառուցողական և արդյունավետ բանակցությունների ակտիվացումը կարող է պատճառ հանդիսանալ համանախագահների լավատեսության համար: Մենք համաձայնության ենք եկել, որ հաջորդ տարի սեպտեմբերին առավել կառուցողական քննարկումներ կանցկացնենք այն մասին, թե ինչպես առաջ տանել խաղաղ բանակցային գործընթացը»,- ասել է Մամեդյարովը: