Վրաստանում ահաբեկչության համար կասկածվողներին հայտնաբերելու հարցով
հատուկ գործողություններն ակտիվ փուլ են անցել, հաղորդում է Sputnik Georgia-ն:
Հատուկ ջոկատայինները գրոհել են շենքը:
«Грузии онлайн»-ի տեղեկություններով՝ վաղ առավոտից հարցաքննում են բնակարանի տիրոջը: Բնակարանը վարձակելել են ահաբեկչության համար կասկածվողները: Հաղորդվում է, որ բնակարանը պատկանում է 26-ամյա Ասլան Ժաբրաելովին, ով ապրում է Դուիսի գյուղում և աշխատում «Սոկար» ավտոլցակայանում: Պարբերականի տեղեկություններով՝ իր եղբոր կնոջ խնդրանքով նա վարձակալության է տվել բնակարանը՝ չհետաքրքվելով վարձակալողների ինքնությամբ: