Ամերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է սերիական արտադրության ամենաարագ՝ Roadster էլեկտրաքարը: Մեքենայի առավելագույն արագությունը գերազանցում է 400 կմ/ժամը: Դրա շնորհանդեսը կայացել է Քալիֆորնիայի Հոթրն քաղաքի օդանավակայանում:
Մեքենան նախատեսված է 4 ուղևորի համար: Մեկ լիցքավորմամբ այն կարող անցնել 100 կմ, ինչը ռեկորդային ցուցանիշ է նման ավտոմեքենաների համար: Roadster-ն առավելագույն՝ 99.6 կմ/ժամ արագություն կարող է զարգացնել 1.9 վայրկյանում:
Էլեկտրաքարի առաջին 1000 օրինակը կվաճառվի 250 հազար դոլարով, հետագայում այն կգնահատվի 200 հազար դոլար:
«Roadster-ով դուք կարող եք ընդամենը 1 լիցքավորմամբ Լոս Անջելեսից հասնել Սան Ֆրանցիսկո, եթե հետևեք արագության սահմանափակմանը: Մեր նպատակը բենզինային ավտոմեքենաներին ճնշելն է». ասել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը: Նա մտադիր է 2020թ. կեսերին սերիական արտադրության հանել մեքենան: