Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է անհայտ ծննդատներից մեկում լույս աշխարհ գալիս նորածին՝ ամնիոտիկ պարկի մեջ:
Ամնիոտիկ պարկը լցված է բաց գույնի հեղուկով, որը պաշտպանում է երեխային վնասվելուց և պահպանում է նրա մարմնի ջերմաստիճանը:
Սովորաբար այն պատռվում է ծննդաբերության ժամանակ, իսկ կեսարյան հատման ժամանակ բժիշկներն իրենք են այն վնասում, որպեսզի հանեն երեխային: Հազվադեպ է լինում, երբ հաջողվում է հանել երեխային՝ առանց վնասելու «վերնաշապիկը»: