Այսօր հետախուզման մեջ գտնվող ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր, արձակագիր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. նա դառնում է 71 տարեկան: Հատկապես վերջին շրջանում՝ մարզերում ու մայրաքաղաքում զենքի գործադրմամբ իրար հաջորդող սպանությունների ֆոնին, հասարակությունը հիշեց «Վանոյի ժամանակները»: Նրա օրոք «գողականներ» չկային, նա կարողացել էր զինաթափել քրեածին տարրերին. քաղաքում սկսել էին քիչ կրակել:
«Եթե ինձ բոլորը սիրեին, ես չէի համապատասխանի իմ պաշտոնին»,- ասել էր այդ ժամանակ ՆԳ նախարար Սիրադեղյանը, ում հանդեպ ժողովրդի վերաբերմունքը միանշանակ չէր:
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանի անունը կապվում է մի շարք քաղաքական սպանությունների, հետապնդումների, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ: Նրան առաջադրված մեղադրանքը բաղկացած է 9 դրվագից:
Հարցման նպատական է պարզել՝ ցանկանո՞ւմ է արդյոք հասարակությունը, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա քաղաքականություն: